Մեր ու իրենց տեսակի պայքարում հաղթողները չեն կարող իրենք լինել․ Քրիստինե Վարդանյան

  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Նիկոլենց ապաշնորհության թեզը պարզապես ջախջախվում է, երբ տեսնում ես իշխանությունը պահելու՝ իրենց գործողությունները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մարդիկ իսկական ոչմիթիզականներ են իշխանություն պահելու հարցում: Իսկական պրոֆեսիոնալներ: Գծած, առանց պլանից շեղվելու քանդում են ցանկացած համակարգ: Այդտեղ որևէ սխալ չեն անում:

Ո՞նց է ստացվում, երբ խոսքն իրենց իշխանության պահպանման, քրեական գործեր կարելու, ՍԴ կազմաքանդելու, ընտրությունները կեղծելու, ընդդիմադիրներին հետապնդելու, մարդ սպանելու ու հետքերը կոծկելու մասին է, մարդիկ պրոֆեսիոնալներ են, երբ խոսքը բոլորիս անվտանգության պահպանման մասին է, դառնում են «խեղճ ապաշնորհներ», որոնց գլխին անընդհատ սարքում են:

Բայց մեկ է, պարտվելու են, որովհետև մեր ու իրենց տեսակի պայքարում հաղթողները չեն կարող իրենք լինել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով