Մեր հայրական տունը ներկայացնող Նիկոլը վաճառում է մեր տունը՝ մեր Արցախը․ ո՞ւմ ենք մեղադրում․ Աշոտյան

 

Այս իշխանությունները, ոնց որ սատանան խաչից, խրտնում են քաղաքական ճգնաժամ ձևակերպումից, բացի Նիկոլից ու նրա մերձավոր շրջապատիվ բոլորը քաղաքական ճգնաժամ տեսնում են Հայաստանում։ Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի երեկվա հայտարարությանը, թե Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչ վերաբերվում է շրջանառվող լուրերին, որ գործող իշխանությունները մոտ ժամանակներս Ադրբեջանին պատրաստվում են հանձնել Բերձոր քաղաքը, Աշոտյանն ասաց.
«Նիկոլն ինչքան մնա, մենք այդքան կորցնելու ենք՝ կյանք ենք կորցնելու, դիրք ենք կորցնելու, տարածք ենք կորցնելու, հեղինակություն ենք կորցնելու։ Մեզ հաճախ են ասում, որ գաք իշխանության, ինչ եք անելու, եթե ընդդիմությունը լիներ իշխանության՝ Գորիս Կապան ճանապարհը չէինք հանձնի, Հայաստանի ինքնիշխան տարածք թուրքը չէր մտնի, չէինք ազատի Լաչինը, Քելբաջարը և այլն մինչև մեր ռազմագերիին չվերադարձնեին։ Էդ ո՞նց է լինում հող հանձնելու ժամկետ գրում են, մարդկանց հետ բերելու ժամկետ չեն գրում»,-ասաց Աշոտյանը:

 

Աշոտյանի  խոսքով՝ այսօր Նիկոլ Փաշինյանը ներմուծում է նոր փուլային տարբերակ՝ առաջին փուլ՝ խաղաղության պայմանագիր, որի դեպքում Հայաստանն առանց Արցախի գնում է համաձայնությունների Ադրբեջանի հետ.
« Նիկոլը ուզում է Ադրբեջանի հետ հարցերը լուծի մեր հաշվին, իսկ երկրորդ փուլում Արցախը «բրախվում է», Հայաստանը խաղից դուրս է գալիս, Արցախը մնում է մեն-մենակ Ադրբեջանի հետ»,-ասաց Աշոտյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով