Լաո՛, դու զարթնել ե՛ս… Դու մեղավոր չե՛ս…Ռուբեն  Հակոբյան

«Ակունք» կենտրոնի տնօրեն  Ռուբեն  Հակոբյանը  ֆեյսբույան  իր  էջում գրում է.
Երևի արժանի ե՞նք…
Ադրբեջանի համար այլևս Արցախի հարցը, որպես այդպիսին, գոյություն չունի…
Մինսկի խումբն էլ Ալիևի հետևողական աշխատանքի և Արևմուտքի ձեռամբ արդեն դե ֆակտո դադարել է գոյություն ունենալ… Պետք չի ինքնախաբեությամբ զբաղվել…
ԱԺ-ում էլ կապիտուլյանտը, ըստ էության, բացահայտ հայտարարեց, որ նույնիսկ ի՛նքը հույսեր չի կապում իր իսկ կողմից նախաձեռնած խաղաղության օրակարգի հետ, ինչը իշխանությունը պահելու դիմաց նրան խոստացել, նաև՝ պարտադրել են դրսից…
Վերջին օրերի Ալիևի կողմից արդեն Հայաստանի տարածքները նվաճելու մասին արված ռազմատենչ հայտարարություններն իրական վտանգ են ներկայացնում մեր պետության համար և ակնհայտ է, որ պատերազմը չոքել է մեր սահմաններին…
Լա՛վ, նախկին ավանդույթներին հավատարիմ, իսկապես, պետք է շարունակենք ինքներս մե՛զ պարտվելով կորցնել մեր պետությունն ու պետականությու՞նը…
Արցախը գլխատած այս դահիճն իշխանությունը զավթելու և պահելու համար գրավեց Ռադիոտունը, շրջափակեց դատարաները՝ աշխատավայրի մուտքի մոտ զգետնելով դատավորի, ամենօրյա ռեժիմով ոտքերն մաքրեց և այսօր էլ շարունակում է մաքրել ՀՀ Սահմանադրության վրա…
…Իսկ մե՞նք…
Հ.Գ. Լաո՛, դու զարթնել ե՛ս… Դու մեղավոր չե՛ս…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով