Կասկադյորական ավտովթար՝ Իջևանում. ռուսական համարանիշներով Mazda 6-ը հայտնվել է «Ոսկե ձկնիկ» ռեստորանի տարածքում գտնվող արհեստական լճակում

Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այս մասին տեղեկացնում  է   shamshyan.com_ը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 10։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի «Ոսկե ձկնիկ» ռեստորանային համալիրի տարածքում գտնվող արհեստական լճակն ավտոմեքենա է ընկել։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ լճից դուրս են բերել ռուսական համարանիշներով Mazda 6 մակնիշի ավտոմեքենան։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն ոստիկանությունը տեղեկություններ է ստացել, որ 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են «Իջևան» բժշկական կենտրոն։

 

Այս պահին նշված կենտրոն է ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արման Իսախանյանը՝ տեղեկությունը պարզելու համար։

 

Ոստիկանությունը պարզում է մեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով