Իսկ Շիրակի պետհամալսարանի պահով վե՞ճ կա. Համբարյանը`Արթուր Դավթյան-Սասուն Խաչատրյան վեճի մասին

Ըստ ԶԼՄ-ների, պարզվում է, այս երկուսի մեջ վեճեր կան և սրանք «սկսել են անգամ միմյանց մեղադրել քրեական գործերի քննությունները տապալելու մեջ… ».Ֆեյսբուքի  իր  էջում գրում է  քաղաքագետ  Գագիկ  Համբարյանը:
«Հետաքրքիր է, այդ գործերի մեջ մտնու՞մ է ՇՊՀ-ի նախկին ռեկտոր Սահակի կողմից բուհում կատարված հանցագործությունների՝ կեղծ լիցենզիաներով կրթական ծրագրերի մատուցում, ապօրինի բուլկու և կարկանդակի արտադրամասերի գործունեություն, գրադարանի գրքերի ոչնչացում, նախատեսվածից ավելի գումարների տրամադրում Հայաստանի երիտասարդական հիմնադրամին, ահռելի գումարով դիզենային գեներատորի անիմաստ գնում, դահլիճի վրա ահռելի՝ 100 միլիոն դրամից ավելի գումարի ծախսում և այլն, քննությունների ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ձգձգումը…
Թե՞ այս հարցում այս երկուսն ունեն համաձայնություն, քանի որ, ըստ Գյումրիում տարածված լուրերի, նախկինի կողմից գործած այս ամենը թաքցնելու և քրեական գործերի քննությունը դիտավորյալ ձգձգելու (վաղեմության նպատակով) համար ստացել են 50 հազար ԱՄՆ դոլար… Սա ընդամենը ասեկոսեներ են… Բայց փաստերը ցույց են տալիս, որ այս 4 տարիների ընաթցքում Սահակին գոնե մեկ մեղադրանք չի առաջադրվել…
Կապիտուլյանտ Նիկոլի արդարադատությունը հենց սա. ՀՀԿ Շիիակի մարզային կառույցի նախկին ղեկավարը պաշտպանվում է ՀԵՆՑ Նիկոլի կողմից…»,_գրել  է  Համբարյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով