Ի՞նչի համար են ուզում հայտարարագրել ՀՀ բոլոր քաղաքացիների եկամուտները.Վահան  Բաբայան

 

Ի՞նչի համար են ուզում հայտարարագրել ՀՀ բոլոր քաղաքացիների եկամուտները;Այս մասին  գրառում է  արել  Ռեֆորմիստների  կուսակցության նախագահ   Վահան  Բաբայանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թավշյա խունտան տարիներ շարունակ խոստանում էր մարդկանց կյանքի բարելավում,եկամուտների ավելացում,սակայն եղավ հակառակը:
44-օրյա պատերազմից հետո բնականաբար օրակարգային ներքաղաքական հարցերը փոխվեցին, երկրորդ պլան մղվեց սոցիալական բաղադրիչը:
Տնտեսական այս խայտառակ իրավիճակում կապիտուլյանտների խմբակը հասկանում է,որ մեծահարուստներից ու օլիգարխներից չի կարող գումարներ բերել բյուջե իսկ ներդրումներ չկան և իրենց օրոք չեն էլ լինելու,գնաց ամենավատ սցենարով:
Քաղաքացուն կրկին դարձնելով տուգանքի մատերիալ հիմա էլ սկսելու են «կլպել» այդ քաղաքացուն:Խեղճ քաղաքացին,ով օրինակ ՌԴ-ից կամ ԱՄՆ-ից գումար է ստանում,որ գոյատևի հիմա ստիպված է լինելու հայտարարագրել դա և արդյոք վստահ ՞եք,որ այդ գումարներից նա հարկ չի մուծելու,իհարկե ոչ:
Ինչ՞ու պետք է շարքային քաղաքացին,ով որևէ պաշտոն չի զբաղեցնում պարտադիր իր աղքատիկ ունեցվածքն էլ ի ցույց դնի,որ տեսնեն էլ ինչ կարող են վերցնե՞լ այդ աղքատ քաղաքացուց:
Ու նման տոտալ վերահսկողության մեջ քաղաքական ռեժիմը փորձելու է հավերժացնել իր իշխանությունը և իր բռի մեջ պահել բոլորին`հատկապես աղքատ խավին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով