Հրդեհ Եղվարդ քաղաքում (թարմացված)

Հունիսի 21-ին, ժամը 17։59-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Սաֆարյան փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոտնակի տանիքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։27-ին, մարվել՝ 18:51-ին: Այրվել են ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 9 քմ) և ներսում կուտակած վառելափայտ (մոտ 3 խմ):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով