Հայտնի է, թե ով է կաշառատուն . «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.«Նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդեց, որ 10 հազար դոլար կաշառք տալու դեպք է բացահայտել․

«Ս. Զ.-ն 2021 թ․ դեկտեմբերին եւ 2022 թ․ հունվարին դիմել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գեւորգյանին` նրա օգնականի, տեղակալի կամ գլխավոր քարտուղարի պաշտոններում նշանակվելու համար, սակայն նրանից մերժում է ստացել: Այնուհետեւ՝ 2022 թ․ ապրիլի 27-ին, ոռոգման համակարգի վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու պատրվակով այցելել է Գեւորգյանին եւ նրա կողմից ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին առաջարկություն ներկայացնելու կամ գլխավոր քարտուղարի պաշտոնին նշանակվելու․․․ համար Գեւորգյանին որպես կաշառք տվել է 4 մլն 599 հազար 800 դրամին համարժեք դոլար, որը փակ թղթապանակով դրել է նրա աշխատասեղանին` նշելով, որ դրանում առկա են փաստաթղթեր, եւ խնդրելով ուսումնասիրել դրանք: Վ․ Գեւորգյանը, պարզելով, որ թղթապանակում կաշառք հանդիսացող գումար է, այդ մասին անմիջապես հայտնել է ՀՀ ԱԱԾ-ին, ապա ապրիլի 29-ին իր աշխատասենյակ է կանչել Ս. Զ.-ին: Վերջինս Վ. Գեւորգյանի պահանջով վերցրել է իր կողմից որպես կաշառք տրված գումարը, որից անմիջապես հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Մեր տեղեկություններով, խոսքը Սամսոն Զատիկյանի մասին է, որը նախկինում զբաղեցրել է Ջրային կոմիտեի Մալաթիայի բաժնի պետի, իսկ 2018-2019 թթ․՝ կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնը, իսկ ավելի վաղ զբաղեցնում էր ՀՊՃՀ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Այն ժամանակ մամուլում գրվեց, որ նա գիշերային այցեր ու խուզարկություններ է անում համալսարանի աշխատակիցների աշխատասենյակներում, նրա անունը շրջանառվեց նաեւ ռեկտոր Թոքմաջյանի հետ կապված սեքս-սկանդալի պատմության մեջ»։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով