Հարգելի իրավապահներ, ու՞ր են խոստացված տեսանյութերը… չորս օր է «քնել չկա ռեժիմով» ամբողջ ռեսուրսով փնտրում եք, չկա՞…Ամրամ Մակինյան

Հարգելի իրավապահներ, ու՞ր են խոստացված տեսանյութերը… չորս օր է «քնել չկա ռեժիմով» ամբողջ ռեսուրսով փնտրում եք, չկա՞… վաաայ, բա ի՞նչ եք անելու, բա չեղած բանը ո՞նց եք գտնելու, լավ բան չեղավ, ո՞վ քաշեց… բա ո՞նց եք տակից դուրս գալու, արդեն ուզում եք հիշել չէ՞, թե ով առաջինն առաջարկեց Հայկին բռնել, թե՞ առաջարկ չէր, հրահանգ էր…ճիշտ եք անում, էդ մասը հիշողության մեջ թարմ պահեք, առաջին պատմողի նկատմամբ խրախուսական նորմ է կիրառվելու…Այս մասին  ֆեյսբուքյան  իր  էջում գրառում է  արել փաստաբան  Ամրամ  Մակինյանը:
Մի խորհուրդ էլ ու այսօր վերջ. մատնիչների քանակն ավելացնելու կարիք չկա, անորակ են, թե ինչու՝ հարցրեք պարոն Ջհանգիրյանին, կամ ծանթացեք Վճռաբեկ դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 18-ի ԵԿԴ/0134/01/08 որոշմանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով