Երևանում կայանալու է ՀԱՊԿ ԽՎ նիստ. ընդդիմությունը հիմնավորել է, թե ինչու չի կարող մասնակցել․ «Փաստ»

 

«Փաստ»-ը գրում է․ Հունիսի 6-ին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, տեղի է ունենալու ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը: Նիստին թեև հրավիրված են նաև Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները, սակայն, Past.am-ի տեղեկություններով, նրանք որոշել են չմասնակցել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, աննպատակահարմար համարելով մասնակցությունը՝ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները նամակ են ուղարկել նիստը նախագահող՝ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ տեղեկացնելով իրենց որոշման մասին և ներկայացնելով իրավիճակը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Խմբակցությունները նամակում նշել են, որ քանզի, ըստ նիստի ֆորմատի, ելույթի իրավունք ունեն միայն խորհրդարանների խոսնակները, իսկ ընդդիմությունը ելույթով հանդես գալ չի կարող, իրենք նպատակահարմար չեն համարում մասնակցությունը՝ պնդելով, որ Հայաստանի գործող իշխանությունը չի ներկայացնում Հայաստանի ու հայ ժողովրդի շահերն ու դիրքորոշումը։ Ընդդիմադիր պատգամավորները նաև կարևոր են համարել երկխոսությունը ՀԱՊԿ մասնակից-պետությունների գործընկերների հետ և նամակում հույս են հայտնել, որ հնարավոր կլինի կազմակերպել հանդիպումներ ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակների և ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու համար օրակարգային հարցերի շուրջ Հայաստանի ընդդիմության մոտեցումները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

two × 2 =