Էջմիածնի բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

 

Էջմիածին քաղաքի Չոբանքարա խաչմերուկի կանգառի մոտ գտնվող երկաթե թափոների միջնամասում, հայտնաբերվել է տղամարդու դի` բռնի մահվան հետքերով։ Այլ մանրամասներ է հաղորդում ՀՀ քննչական կոմիտեն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և դատավարական անհետաձգելի գործողություններ՝ Էջմիածին քաղաքի բնակչի սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ:

Դեպքի մասին ահազանգը ստացվել է 2022թ. մայիսի 31-ին՝ ժամը 13:55-ին, որով տեղեկացվել է  «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի հարևանությամբ տղամարդու դի լինելու վերաբերյալ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը դեպքի վայրի՝ Էջմիածին քաղաքի Չոբանքարա խաչմերուկի կանգառի մոտ գտնվող երկաթե թափոների միջնամասում, հայտնաբերել է տղամարդու դի` բռնի մահվան հետքերով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է տուժածի ինքնությունը, ով Էջմիածին քաղաքի՝ 58-ամյա բնակիչ է: Նախնական տվյալներով՝ վերջինիս մահը վրա է հասել 2022թ. մայիսի 30-31-ն ընկած ժամանակահատվածում՝ ստացած բազմաթիվ վնասվածքների հետևանքով:

Նկատի ունենանլով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ վերցվել են փորձանմուշներ, առգրավվել է տուժողի հագին եղած հագուստները, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով