Դուք ոչ միայն հրաժարական եք տալու, այլև դատվելու եք ձեր գործած բոլոր ոճիրների համար.Արմեն Ամիրջանյան

 

Երբեմնի մարդասիրության և ազնվության կերպարի տակ թաքնված արյունոտ ծաղրածուն, արդեն խաղաղ ցուցարարների արյան գետերն է տենչում:Այս  մասին  ֆեյսբուքյան  իր  էջում  գրառում է  արել Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ   Արմեն Ամիրջանյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Հիմա գոնե հասկանում եք որ 2018թ֊ին “ոչ բռնի”֊ն պետականամեդ իշխանությունն էր, ոչ թե դուք, այ հողատուներ։ Քանի մարդու կյանք խլեցիք՞, մահաբեր համավարակի անվտանգության կանոնները դուք չէիք խաղտում հանուն ձեր աթոռի, ձեր դիլետանտությամբ քանի մարդու կյանք խլեցիք, քանի երեխա մնաց առանց ծնողի, քանի կին այրիացավ ձեր դատարկագլուխ արտահայտություններով սանձազերծած պատերազմի ժամանակ։
Քանի ընտանիք սարքեցիք ընչազուրկ, և գաղթական։ Դեռ զարմանում եք, որ հրաժարական են պահանջում՞, բա ի՞նչ պահանջեն, գլուխները կախ նայեն, ոնց եք թուրքի առաջ խոնարհվելով հանձնում մեր Հայրենիքը։ Գոնե գիտեք ի՞նչ է Հակրենիքը, ի՞նչ է արժէքը, Ի՞նչ է հանուն Հայրենիքի կյանք տալը։
Չնայած դուք դասալիք եք, դուք ամբողջ ձեր գիտակից կյանքը նվիրել եք պառակտելուն և արժէզրկելուն եղած և հաստատված բարձր արժէքները։ Ստորացրել եք հերոսներին, ձեր չեղած կենսագրությունով և անկիրթ ու անհայրենիք էությամբ։
Դուք ոչ միայն հրաժարական եք տալու, այլև դատվելու եք ձեր գործած բոլոր ոճիրների համար…
Եվ այսօրվա խաղաղ ցույցի մասնակիցների դեմ լուսաձայնային նռնակներ և մահակներ օգտագործող իշխանավորիկները ընդհամենը արագացնում են այդ պրոցեսը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով