ՃՏՊ Գորիս-Կապան ավտոճանապարհին․ կա մեկ զոհ և երկու տուժած (թարմացված)

 

Հունիսի 22-ին, ժամը 21:51-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շինուհայր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին, բախվել են «Honda» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1982 թ․) և «VAZ-2106» (վարորդ՝ Մ․ Գ․, ծնված 1997 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդը տեղում մահացել է, իսկ «Honda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ա․ Մ․-ն (ծնված 1997 թ․), մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, հոսպիտալացվել են Գորիս քաղաքի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փական

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով