ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ (թարմացված)

Հունիսի 14-ին, ժամը 14։53-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Զառիթափ գյուղի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 142-րդ կմ-ին, բախվել են «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Ա․ Մ․, ծնված 2001 թ․) և  «KamAZ» մակնիշի ավտոբաքը (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1970 թ․), ինչի հետևանքով «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր (Ս․ Հ․, ծնված 2000 թ․) տեղում մահացել է, իսկ վարորդ Ա․ Մ․-ն դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Վայք քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։ Ավտոճանապարհը միակողմանի փակ է։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ուղևորի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Ժամը 19։00-ի դրությամբ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով