ՃՏՊ Բագրատունյաց պողոտայում (թարմացված)

 

Հունիսի 3-ին, ժամը 11։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թամանցիների փողոցում՝ «Նաիրիտ» գործարանի մոտակայքում, էքսկավատորը շրջվել է․ կա արգելափակված քաղաքացի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի 6/77 հասցեում շինարարական աշխատանքներ իրականացնելիս «Honda» մակնիշի էքսկավատորը շրջվել է փոսը․ վարորդը արգելափակվել է ներսում։

Փրկարարները Գ․ Ղ․-ին (ծնված 1960 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից․ վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

4 × four =