Ճակատագրական սխալ են գործել բոլոր նրանք, ովքեր իրենց երեխաների ու թոռնիկների ապագան վստահել են դավադիր Նիկոլին.Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը  գրում է

«Ճակատագրական սխալ են գործել բոլոր նրանք, ովքեր իրենց երեխաների ու թոռնիկների ապագան վստահել են դավադիր Նիկոլին:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Երեխաները մեղավոր չեն, որ իրենց ապագան վտանգել են մեծերը: Այսօր պաշտպանել է պետք նաև խաղաղ ու անվտանգ Հայրենիք ունենալու երեխաների իրավունքը:
Նիկոլի տգիտության արդյունքում հրահրված պատերազմով քանի-քանի երեխաներ են զրկվել ծնողից, քանի-քանիսն են զրկվել իրենց հայրական օջախներից, տուն ու տեղից, քանի-քանիսն են զրկվել իրենց մանկության երազներից:
Աստված խաղաղ ու ապահով պահի Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր մանուկներին: Մենք բոլորս պատասխանատու ենք նրանց առջև»,-գրել    է  Զաքարյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով