Աշխարհի որ՞ երկրները խորհրդարանում չունեն ընդդիմություն.Վահան  Բաբայան

Ռեֆորմիստների  կուսակցության նախագահ   Վահան  Բաբայանը ֆեյսբուքի  իր  էջում  գրում  է

Հայաստանը որպես խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող պետություն այլևս չի կարող հանդես գալ:
Խորհրդարանը գործում է փաստացի առանց ընդդիմության,որի գոյությունը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ:
Մենիշխանության այս վիճակը հանգեցրել է խորհրդարանական կառավարման ճգնաժամի:Չի կարող երկրի օրենսդիր իշխանությունը կազմված լինել միայն մեկ կուսակցության կողմից,դա ունի հստակ բացատրություն`մենիշխանություն:
Ներկա պահին Հայաստանից բացի աշխարհում կա ընդամենը 6 երկիր,որտեղ կառավարում է մեկ կուսակցություն և չկա ընդդիմություն:
1.Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը??1949թվականից
2.Կուբայի կոմունիստական կուսակցություն??1959թվականից
3.Էրիթրեայի ժողովրդական ճակատ??1993թվականից
4.Հյուսիսային Կորեայի աշխատավորական կուսակցությունը??1948թվականից
5,Լաոսի ժողովրդական հեղափոխական կուսակցությունը ??1975թվականից
6.Վիետնամի կոմունիստական կուսակցությունը ??1976թվականից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով