Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքի իր էջում գրում է
Հայաստանը որպես խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող պետություն այլևս չի կարող հանդես գալ:
Խորհրդարանը գործում է փաստացի առանց ընդդիմության,որի գոյությունը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ:
Մենիշխանության այս վիճակը հանգեցրել է խորհրդարանական կառավարման ճգնաժամի:Չի կարող երկրի օրենսդիր իշխանությունը կազմված լինել միայն մեկ կուսակցության կողմից,դա ունի հստակ բացատրություն`մենիշխանություն:
Ներկա պահին Հայաստանից բացի աշխարհում կա ընդամենը 6 երկիր,որտեղ կառավարում է մեկ կուսակցություն և չկա ընդդիմություն:
1.Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը
1949թվականից

2.Կուբայի կոմունիստական կուսակցություն
1959թվականից

3.Էրիթրեայի ժողովրդական ճակատ
1993թվականից

4.Հյուսիսային Կորեայի աշխատավորական կուսակցությունը
1948թվականից

5,Լաոսի ժողովրդական հեղափոխական կուսակցությունը
1975թվականից

6.Վիետնամի կոմունիստական կուսակցությունը
1976թվականից:
