Արմավիրի մարզում` «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մոտ, տղամարդու դի է հայտնաբերվել։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Տղամարդու դին գտել են Էջմիածին քաղաքից դեպի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհին՝ կանգառին հարակից տարածքում:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն Արմավիրի մարզի բնակիչ, 58-ամյա Մեխակ Թ.-ն է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի տարբեր հատվածներում առկա են եղել մարմնական վնասվածքներ:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նյութն ամբողջությամբ կարդացեք shamshyan.com-ում