Արցախը միշտ Հայաստա՛ն է և վե՛րջ

 

Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում և գյուղերում ամփոփված են  Արցախի, Հայաստանի և Հայ ժողովրդի պաշտպանության համար մարտիրոսված բազմահազար Հայորդիների աճյունները. նահատակված քաջորդաց զավակների որբանալը բացառապես մեկ մխիթարություն ունի՝ Հայոց Սուրբ Հողի պաշտպանությունը, որն առաքելություն է յուրաքանչյուր Հայի համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայկական բարձրավանդակում և բարձրավանդակից դուրս բնակվող Հայ ժողովուրդն, իր իշխանության հետ միասին, իր կեղծ, պայմանական խաղաղության համար չի կարող և իրավունք չունի որոշում կայացնել Հայոց Սուրբ Հողի լինել-չլինելու, հանձնել-չհանձնելու, պաշտպանել-չպաշտպանելու վերաբերյալ:

Իրոք, հողը սուրբ է և մնայուն, իսկ մարդը՝  մահկանացու, և ոչ մի մահկանացու իրավունք չունի իր ապուպապերի քրտնաջան աշխատանքի արդյունքում պահպանած, իր եղբայրների և քույրերի արյան գնով պաշտպանած ու ազատագրած Հայոց Սուրբ Հողը դարձնելու քննարկման առարկա:

Հայ ժողովուրդն ու իր իշխանությունը կարող են որոշումներ կայացնել ցանկացած հարցի, բայց ոչ երբեք Հայոց Սուրբ Հողի  վերաբերյալ, քանզի նույնն է, ինչ որոշում կայացնես ծնողներիդ ու զավակներիդ ապրելու և չապրելու վերաբերյալ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հա՛յ ժողովուրդ, Հայաստանի իշխանությո՛ւն, ո՛չ մեկդ երբե՛ք իրավունք չունեք որոշում կայացնել Արցախը և Հայաստանը, ասել է թե՝ Հայոց Սուրբ Հողը հանձնել-չհանձնելու վերաբերյալ, քանզի գոյություն ունի մեկ ճշմարիտ որոշում և առաքելություն. միշտ  պատրաստ լինել մեռնելու հանուն Արցախի, Հայաստանի ու Հայ ժողովրդի պաշտպանության:

Արցախը միշտ Հայաստա՛ն է և վե՛րջ:

 

ԱՌՈ՛ՂՋ  ՀԱՅԱՍՏԱՆ,  ՈւԺԵ՛Ղ  ԲԱՆԱԿ,  ԱՆՊԱՐՏԵԼԻ՛  ԱՐՑԱԽ:

 

«Հայոց  Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ,

«Հայոց  Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,

«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,

գնդապետ՝  Խաչիկ Ասրյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով