Արարատ Միրզոյանը հեռանում է, Սասուն Միքայելյանը՝ վերադառնում .«Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՔՊ վարչության անդամ դառնալու հայտերի ընդունման ժամկետը սպառված է․ 48 առաջադրում կա, գործող վարչությունից չի առաջադրվել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ինչն անակնկալի է բերել ՔՊ շարքայիններին, որոնք ողջ օրը քննարկել են դրա պատճառները եւ մի քանի եզրահանգում արել։ Կա՛մ Արարատ Միրզոյանը չի կարողանում ներել Նիկոլ Փաշինյանին, նրան է կասկածում նոյեմբերի 9-ի գիշերն իր ծեծը կազմակերպելու հարցում, դրանից հետո էլ իրեն ԱԺ նախագահի պաշտոնից է զրկել, ուստի որոշել է ցույց տալ, որ չի ուզում նրա ղեկավարած վարչությունում լինել։ Ոմանք ավելի հեռուն գնացող հետեւություններ են արել, թե Միրզոյանին պատրաստում են ժառանգորդի դերի համար։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուշագրավ է, որ առաջադրվել է նաեւ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, որը պատերազմից հետո հեռացել էր թիմից, անգամ պատգամավորական ցուցակում չընդգրկվեց: Որքան էլ զարմանալի է՝ չի առաջադրվել նաեւ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, փոխարենը Լենա Նազարյանն է առաջադրվել, իսկ նրա ամուսին Նարեկ Բաբայանը, որը գործող վարչության անդամ էր, չի առաջադրվել։ Առաջադրվել է նաեւ նախորդ վարչություն չմտած, ներկայումս վարչապետի կնոջ մտերիմ Մխիթար Հայրապետյանը»։

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով