«Ժողովուրդ, որ Նիկոլին քվեարկել եք, նրան դավաճանության մանդատ տվե՞լ եք, չեք տվել, չէ՞․ էսօրվանից քցում են ձեր ջեբը»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ  ԳՄ  անդամ    Արմեն  Աշոտյանը   ֆեյսբուքյան   իր  էջումտեսանյութ  է հրապարակլ`կից   գրելով.

Իշխանական կանալիզացիոն խողովակ հիշեցնող քարոզիչների կողմից երեկ տարածվում էր հատված, որտեղ Դիլիջանի միջազգային դպրոցի բացմանը Սերժ Սարգսյանն ասում է, որ ուրախ կլինի, եթե մի օր այդտեղ նաև ադրբեջանցի աշակերտներ սովորեն և ներկայացվում է, թե Սերժ Սարգսյանն ասում է նույնը, ինչ հիմա ՝ Նիկոլը:
❗ Կատարյալ սրիկա պետք է լինել, որպեսզի համեմատել 2014-ի հաղթանակած Հայաստանը, բանակցություններում «վրա» Հայաստանը, 5000 երեխա չկորցրած Հայաստանը այսօրվա աղետի հետ, որ բերեց Նիկոլը:
❗ Նիկոլը խեղդվում է իր ամբողջ քաղաքական թիմով, խորտակվում է և շատ հաճախ բռնվելով սխալ տեղերից՝ հայտնվում է անախորժ վիճակների մեջ:
❗ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը երեկ հայտարարել էր, որ ոչ միայն Ադրբեջանն է հինգ առաջարկ ներկայացրել, այլ Հայաստանն ավելի շատ ՝ վեց առաջարկ է արել, որը չի առարկվել Ադրբեջանի և միջազգային հանրության կողմից:
❗ Հայաստանի անունից այս ոհմակն արել է արցախյան բանակցությունների, հայ-ադրբեջանական օրակարգի հետ կապված առաջարկություններ, որոնց մասին հայ ժողովուրդը տեղյակ չի:
❗ Այդ առաջարկությունները գաղտնի են պահվում Նիկոլի կողմից, ԱԳՆ-ի կողմից, ԱԽՔ-ի կողմից:
Հայ ազգի մեջքի հետևում ընթանում է հերթական հակապետական գործընթացը:
❗ Միջազգային կազմակերպության, դիվանագիտական ծառայության որևէ բարձրաստիճան պաշտոնյա, ներկայացուցիչ չի հայտարարել, որ առաջարակությունները միջազգային հանրության համար ընդունելի են, նույնը ՝ Ադրբեջանը:
❗ Երեկ ԱԽՔ-ը խոսում էր ընդդիմության որակի մասին՝ հայտարարելով, թե ընդդիմությունը մինչև հիմա քննարկում է ՝ Սերժ Սարգսյանը փաթեթայի՞ն, թե՞՝ փուլային լուծում էր բանակցում:
❗ Այս դիսկուրսը քաղաքական օրակարգ վերադարձրել է Նիկոլ Փաշինյանը: Եթե դու Նիկոլին ես համարում անմակարդակ, դա ճիշտ է:
❗ Մակարդակի հարցում իմ կոշիկը շատ ավելի խելոք է, քան ՝ քո նման ապիկար ճիճուները՝ ԱԽՔ:
❗ Փաստաթղթերի փաթեթը հանրայնացնելը իշխանության պարտականությունն է, բայց այս իշխանությունը փաստաթղթերի ծայրն անգամ տեսնելուց սարսափում է:
❗ Հայաստանի Հանրապետությունը, այդ թվում՝ ապրիլյան պատերազմից հետո, բանակցում էր մի փաթեթ, որտեղ ամրագրված էր, որ Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք:
❗ Իշխանության գլխավոր գերագույն ոչնչությունը 2020-ի հունվարին Կապանում տված ասուլիսի ժամանակ հեգնական տոնով հրապարակել է Սերժ Սարգսյանի թողած բանակցությունը՝ փաստելով վերոնշյալը՝ տարածքների վերադարձի դիմաց (5+2) 2 փուլով Արցախը ստանում է ինքնորոշման իրավունքի հնարավորություն:
❗ ԱԽՔ-ի հայտարարությունը, թե 2016-ից հետո անկախության թեման չի եղել՝ սուտ է: Այդ մասին խոսել է ՌԴ-ն, ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը, խոսել է Ալիևը, երբ ասում էր, որ միջազգային հանրությունն իրեն պարտադրում է ճանաչել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:
❗ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 93-ի բանաձևերի վրա հղում էին անում հայր և որդի Ալիևները, իսկ հիմա ՝ Ալիևի «հարճ» դարձած ՀՀ վարչապետը:
❗ Ինչքան անբարոյական և լպիրշ պետք է լինել, որպեսզի 44-օրյա պատերազմը, որում մենք պարտվել ենք, համեմատել քառօրյա պատերազմի հետ, որի ընթացքում հակառակորդը չի կարողացել հասնել իր նպատակին:
❗ Քառօրյա պատերազմի հաղթանակը կասկածի տակ են դնում Ալիևը, Նիկոլը ու իր մանկլավիկ «քածերը»:
❗ Նիկոլ Փաշինյանը ինչ եկել է ղեկավարության, Արցախի հարցով ամեն ինչ պատմել է ղեկավարությանը: Սուտ է:
❗ Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն պայմանագիրը համաձայնեցրե՞լ եք արցախցիների հետ: Անգամ հայ ժողովրդի հետ չեք համաձայնեցրել:
❗ Այսօրվա ստատուս քվոն, որ ուզում եք փոխել, ձեր ո՞ր մի տերն է ստիպում, ՌԴ խաղաղապահները 5 տարվա մանդատ ունեն, 3 տարի դեռ կա, ու՞ր եք շտապում:
❗ Ճիճու ԱԽՔ-ը այս տարվա փետրվարի վերջին տված հարցազրույցում ասել է, որ դիմել են միջազգային հանրությանը, որ ուկրաինական ճգնաժամը մեր վրա չազդի և ստացել են «երաշխիքներ»:
❗ Այսինքն ՝ երկու ամիս հետո նույն հարցի վերաբերյալ ԱԽՔ-ը տարբեր դիրքորոշում է հայտնում, հիմա՞ եք գցում ժողովրդին, թե՞ ՝ փետրվարին:
❗ Այս իշխանությունն ինքն է իջեցնում հայկական կողմի նշաձողը, ասելով ՝ Արցախը մեզ պետք չի, ոչ թե միջազգային հանրությունը:
❗ Նիկոլ Փաշինյանի ասած միջազգային հանրության հետևում Ալիևի ու Էրդողանի բեղերն են երևում:
❗ Պատերազմի ավարտից անցել է մեկուկես տարի, ոստիկանությանը զինելու փոխարեն բանակը զինեք:
❗ Պատերազմը Նիկոլ Փաշինյանը հասունացրել է մայիսի 9-ից սկսած, երբ բանակցությունները հարցականի տակ էր դնում, երբ սեփական կետից էր սկսում, երբ հայտարարում էր՝ Մադրիդյան սկզբունքներն ի՞նչ են որ, երբ սելֆիի համար չկրակվող «սամալյոծիկներ» էր բերում:
❗ ԱԽՔ-ը հայտարարել է, թե Հայաստանը ժողովրդավար երկիր է, անգամ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո չեն սահմանափակվել հանավաքների անցկացումը, հիշեցում՝ 2021-ին Economist Intelligence Unit -ը հրապարակել է 2021 թվականի ժողովրդավարության ցուցիչը, որտեղ նշվում է, որ անգամ պատերազմի ավարտից հետո ռազմական դրությունը շարունակվեց և օգտագործվեց որպես առիթ հակակառավարական ցույցերը ցրելու և ընդդիմության ռաջնորդներին ձերբակալելու համար:
❗ Factor TV –ի լրագրողի մեկնաբանությամբ ցուցարարները, իբրև թե, ծեծում են ոստիկաններին, որից հետո ոստիկանները մեկ-մեկ ուժ են ցուցադրում: Ամո՛թ է:
❗ Factor TV, կանչեք ձեր տաղավար, խոստանում եմ բացառապես եթերային բառապաշարով «սատկացնել» ցանկացած սուտ:
❗ Ամենաստոր բանն այն է, որ որտեղ իշխանությունը պատասխան չունի, ասում է ՝ ժողովուրդը մանդատ է տվել, ժողովուրդը մեզ ընտրել է:
❗ Հայ ժողովուրդ, իմացե՛ք, հերթական դավաճանական գործարքը, որ «եփվում» է մեր մեքջի հետևում, արվում է ձեր անունից:
❗ Հարգելի՛ ժողովուրդ, անգամ եթե Նիկոլին ընտրել եք, նրան դավաճանության մանդատ տվե՞լ եք:
❗ Իմացեք, որ այսօրվանից այդ դավաճանությունը գրվում է ձեր ճակատին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով