Այսօր մեր առջև դրված խնդիրը լիարժեք կատարել ենք.Իշխան Սաղաթելյան

Այսօր վաղ առավոտյան մեր արժանապատիվ քաղաքացիներն ավտոերթերով կաթվածահար են արել սկզբից մայրաքաղաք մտնող բոլոր գլխավոր ճանապարհները, իսկ հետո նաև Երևանի փողոցները:Ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխխոսնակ    Իշխան Սաղաթելյանը:
Ոստիկանության կոնկրետ ծառայողներ՝ կրկին բերետավոր, այսօր ապօրինությունների նոր նշաձող սահմանեցին: Խաղաղ ավտոերթը հավաքների ազատության իրավունքի բաղադրիչ է, որին ուժով միջամտությունը ակնհայտ ու խայտառակ իրավախախտում է: Սա՞ է այս տգետների պատկերացրած ժողովրդավարությունը: Վարորդներին մեքենայից բիրտ ուժով հանելն ու բերման ենթարկելը իսկապես աննախադեպ երևույթ է:
Բայց մենք հասկանում ենք՝ ինչու է օրվա իշխանությունն իրեն այսպես պահում: Հոգեվարքի մեջ են: Եվ սա արդեն ակնհայտ է:
Սիրելի հայրենակիցներ: Շարունակում ենք նույն ոգով և նույն տեմպով: Այսօր մեր առջև դրված խնդիրը լիարժեք կատարել ենք: Վաղը առավոտյան 8:00-ից վերսկսում ենք բողոքի զանգվածային ակցիաները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով