Խանումյանը կազատվի՞ պաշտոնից . «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է.«Անցած շաբաթ Արցախի գլխավոր դատախազը խորհրդարանում հայտարարեց, որ կառավարության կազմում մեղադրյալ կա՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանին մեղադրանք է առաջադրվել, եւ դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԱՀ նախագահին՝ կասեցնելու մեղադրյալ-նախարարի պաշտոնավարումը, բայց տեւական ժամանակ է՝ պատասխան չեն ստացել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Մենք գրել ենք, որ Խանումյանին պաշտոնում պահողն իր համերկրացի Նիկոլ Փաշինյանն է, սակայն Խանումյանին ոչ թե իր «զեմլյակը» լինելու համար է հովանավորում, այլ այն պատճառով, որ սորոսական համարվող շրջանակները վերջինիս հովանավորում են։

Երեկ լուրեր շրջանառվեցին, թե մոտ օրերս Արայիկ Հարությունյանը Խանումյանին ազատելու է նախարարի պաշտոնից, բայց նշանակելու է նախագահի աշխատակազմի ղեկավար, ինչը նշանակում է, որ ԱՀ նախագահականում Փաշինյանը կունենա սեփական աչքն ու ականջը։ Լուրը պաշտոնապես ճշտել չհաջողվեց»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջական հոդվածը`օրաթերթի  այսօրվա  համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով