Վաղ առավոտից՝ դասադուլ, գործադուլ, անհնազանդության ակցիաներ, 12։00-ից՝ երթեր չորս ուղղություններով, 19։00-ին՝ հանրահավաք․ Սաղաթելյանը ներկայացրեց վաղվա ծրագիրը

 

Վաղն առավոտյան կվերսկսվեն անհնազանդության ակցիաները, ժամը 12։00-ից չորս ուղղություններով կմեկնարկեն երթեր։ Այդ ուղղություններն են՝ Գայի պողոտա՝ Մեգամոլի մոտից, Րաֆֆու փողոց՝ Անդրանիկի արձանի մոտից, 15 թաղամաս՝ Չաուշի արձանի մոտից, Սասունցի Դավթի արձանի մոտից։ Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում բազմազահազարանոց հավաքի ավարտին հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում կկայանա հանրահավաք, որտեղ կամփոփվեն օրվա արդյունքները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վստահեցնելով, որ մի քանի օր շարունակ մեծաքանակ խմբերով Երևանը պարալիզացնելու դեպքում հնարավոր կլինի հեռացնել ներկա իշխանություներին, Սաղաթելյանը հորդորեց վաղվանից սկսել մասսայական դասադուլներ և գործադուլներ։

«Վստահեցնում եմ՝ եթե այնքան մարդ, որքան այսօր մասնակցել է երթին, վաղը դուրս գա փողոց, հաշված օրերի ընթացքում հեռացնելու ենք այս իշխանություններին։ Վաղը հայտարարում եք դասադուլ և գործադուլ, միանում եք անհնազանդության ակցիաներին և յուրաքանչյուրդ ձեզ հետ բերում եք ևս մեկ հոգու, որպեսզի անհրաժեշտության դեպքում շրջափակենք պետական կառավարական շենքերը։ Այս իշխանություններին հեռացնելու միակ ճանապարհը սա է՝ ահնազանդության ակցիաներով կանգնեցնել պետական կառավարման համակարգը»,-ասաց Սաղաթելյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով