Թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ վիրավոր կա

 

Մայիսի 28-ին` ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

15 + 2 =