Տղամարդը ցանկացել է մարմնական վնասվածք հասցնել Լեւոն Քոչարյանին, Վանեցյանին եւ Իշխան Սաղաթելյանին. Ոստիկանությունը բռնել է․ aravot.am

 

aravot.am-ի տեղեկություններով, երեկ ոստիկանությունում տեղեկություններ են ստացել, որ մեր համաքաղաքացիներից մեկը՝ մոտ 50-ամյա Գ. Ե.-ն պատրաստվում է խփել, մարմնական վնասվածք հասցնել ընդդիմությունից հատկապես 3 հոգու՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լեւոն Քոչարյանին, ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին եւ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկանության միջամտության շնորհիվ դա կանխվել է, ու այդ քաղաքացուն տարել են ոստիկանական բաժին, որտեղ նա չի հերքել իր մտադրությունը: Քոչարյանին, Վանեցյանին եւ Սաղաթելյանին վնասել պատրաստվող քաղաքացին տվել է խոստովանական բացատրություն ու պատճառաբանել է, որ դեմ է «նախկիններին», չի ուզում, որ նրանք իշխանություն ստանան: Դեպքի առթիվ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

two × 1 =