«Տարվա հայուհի» մրցանակ

«Տարվա հայուհի» մրցանակը այսօր առավել քան պարտավորեցնող է: Հայն ու հայուհին հիմա շատ կարեւոր առաքելություն ունի իրականցնելու.
Պետք է փրկենք մեր տունը՝ հայրենիքը, որը հիրավի կանգնած է կործանման եզրին։
Ես որպես հայ, որպես 2 երեխաների մայր չեմ պատրաստվում ապրել թրքահպատակ Հայաստանում եւ չեմ էլ պատրաատվում երեխաներիս գիրկս առնել ու լքել հայրենիքս։ Հայրենիքը ունի իմ, քո, ձեր կարիքը։ Ուստի մենք
միասին որպես հայ քրիստոնյաներ, մեր երեխաների ներկայով ու ապագայով մտահոգվածներ, պարտավոր ենք կանխել սպասվող ողբերգությունը ու կերտել արժանապատիվ ապագա ու ինքնիշխան Հայաստան։ Վստահ եմ՝ հաջողելու ենք։ Այս մրցանակաբաշխության էլ մաղթում եմ երկար կյանք. թող հայուհիները ապրեն իրենց հայրենիքում, արարեն, վայելեն իրենց ցանած բարիքի պտուղները ու զգան իրենց գնահատված։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով