Սյունիքի մարզի որոշ բնակավայրերի, Սպիտակի, Վանաձորի, Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 19-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի, Բռնակոթ, Ույծ, Շաքի բնակավայրերի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղու թիվ 3, 5, 7, 7/1 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Կենտրոն-2 թաղամասի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Վանաձոր քաղաքի Թումանյան, Վարդանանց, Մյասնիկյան, փողոցներով, Տ․Մեծի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով