Ստում ե՜ք, ստորաբար ու նենգաբար ստում ե՜ք.Արթուր Ղազինյան

 

Ստում ե՜ք, ստորաբար ու նենգաբար ստում ե՜ք։ Նման գրառում է արել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքի իր էջում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Իշխանության երիտհեղափոխականներն ու նրանց շուրջ պտտվող միավորները մեր ժողովրդին փորձում են համոզել, որ ամեն ինչ որոշված է, որևէ բան հնարավոր չէ փոխել ու կասեցնել, իզուր տեղը մի չարչարվեք:

Նիկոլն ու ալիևը փորձում են մեզ ու աշխարհին համոզել, որ Հայ ժողովուրդը համակերպվել է դավադիր պարտության հետ, հրաժարվել է Արցախից, ուրացել ու պղծել է արցախյան 30-ամյա հերոսամարտի տասնյակ հազարավոր զոհերի հիշատակը, հրաժարվել է պետություն ու պետականություն ունենալու դարավոր երազանքից:

Ստում եք, նենգաբար ու ստորաբար ստում եք, բոլորդ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոչինչ որոշված չէ, որոշողը Հայ ժողովուրդն է, Հայ ազգը ու Հայ մարդը:

Նրանք ոնց որոշեն, այդպես էլ կլինի, ու աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները ստիպված կլինեն հաշվի նստել մեր որոշման հետ, իսկ մեր որոշումն է.

1. Տեր ենք մեր հայրենիքին

2. Արցախը եղել է, կա և լինելու է հայկական ու երբեք չի՛ լինելու ադրբեջանի կազմում

3. Հայաստանը մնալու է անկախ ու ինքնիշխան պետություն:
Ու ոչ մեկդ չփորձեք կանգնեք այս ճանապարհին ու ստեր տարածելով կոտրել մեր ժողովրդի կամքն ու վճռականությունը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով