Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում տեղի է ունեցել հրաձգություն. ԱՀ դատախազություն

 

Այսօր` երեկոյան ժամը 19:10-ի սահմաններում, Արցախի Հանրապետության մայրաքաղաքՍտեփանակերտի «Վերածննդի» հրապարակում տեղի էր ունեցել հրաձգություն: Տեղեկությունը հայտնում է  Արցախի Հանրապետության դատախազությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Անդրադառնալով դեպքի շուրջ շրջանառվող օբյեկտիվ և կամ սուբյեկտիվ մեկնաբանություններին ու գնահատականներին, պարզաբանում ենք, որ դատախազությունը հիշյալ դեպքի շուրջ ապահովելու է լիարժեք դատախազական հսկողություն և գործադրվելու է դատախազական ներգործության ողջ գործիքակազմը՝ լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու համար»,– ասված է հաղորդագրության մեջ:

Արցախի դատախազությունը հայտնում է, որ դեպքի քրեադատավարական ստուգումը հանձնարարվել է ԱՀ քննչական կոմիտեին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով