Սոս Ջանիբեկյանը բարեգործ չէ. «100 Տուն Արցախում» բարեգործական ծրագրի աշխատող, որի համար ստանում է վարձատրություն. Բաբայան

 

Հայտնի դերասան Սոս Ջանիբեկյանի հետ տեղի ունեցածը, անկախ այն հանգամանքից, որ հենց Սոսի կողմից սադրանքի մասին արդեն խոսել եմ, աներկբա դատապարտելի է: Այս մասին ֆեյսբուքումմ գրել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը։.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Առիթ ունեցել ենք մեր դիրքորոշումն այդ դեպքի առթիվ հայտնելու, որը հենված է օրինականության սկզբունքի պահպանման և ֆիզիկական հաշվեհարդարի բացառման սյուներին:

Բայց մի մանիպուլյատիվ հանգամանք կա, որն այս իշխանությունը կիրառում է: Նրանք փորձում են Սոսին դարձնել հայրենապաշտ ու Արցախը սիրող մի գործչի, որն, իբր, մեծ բարեգործական ծրագիր է իրականացնում Արցախի բնակչության համար:

Ինչի՞ մասին է խոսքը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բարեգործական այդ ծրագիրը կոչվում է «100 Տուն Արցախում»: Սակայն այս նախագծում Սոսը, պարզվում է, սովորական վարձու աշխատող է: Այսինքն Սոսը որևէ կերպ, իր այդ գործունեությամբ, ոչ միայն որևէ բարեգործություն չի անում, այլ միանգամայն հակառակը, Սոսն իր անձնական բարեկեցությունն է ապահովում այդ նախագծին մասնակցելով: Այլ կերպ ասած՝ իրական բարեգործներն իրենց անձնական միջոցներից մաս են հատկացնում, որպեսզի Արցախում 100 տուն հատկացվի դրա կարիքն ունեցողներին, իսկ Սոսը հենց այդ միջոցներից ստանում է աշխատավարձ և իր անձնական միջոցներն ավելացնում: Ընդ որում առանձնահատուկ ընգծում եմ, որ սրանով Սոսին որևէ կերպ չեմ քննադատում, չեմ մեղադրում, նրա կատարած աշխատանքը չեմ արժեզրկում: Նա իր աշխատանքն է կատարում, որի դիմաց էլ ստանում է վարձատրություն: Բայց ակնհայտ է, որ նրան այդ աշխատանքով պայմանավորված բարեգործ կամ մեծ հայրենասեր դարձնելը սոսկ մանիպուլյատիվ հնարք է, որն այս իշխանությունն անում է հնարավոր ամեն քայլին:

Ի դեպ, սա նույնն է, թե Համահայկական հիմնադրամի տնօրենին վերագրենք մեծ բարեգործի դերը, մինչդեռ բոլորս գիտենք, որ նա ընդամենը կառավարում է մեծ բարեգործների հանգանակած գումարները: Դրա համար ստանում է բարձր աշխատավարձ և այդպիսով բարելավում է իր անձնական միջոցները»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով