Սերժ Սարգսյանը ինչպես Շուշին թուրքից ազատագրեց,այնպես էլ հային է թավշյա խմբակից ազատագրելու,չկասկածեք.Բաբայան

 

Սերժ Սարգսյանը ինչպես Շուշին թուրքից ազատագրեց,այնպես էլ հային է թավշյա խմբակից ազատագրելու,չկասկածեք:Ֆեյսբուքի  իր  էջում  գրում է Ռեֆորմիստների  կուսակցության նախագահ   Վահան  Բաբայանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

1992թ այս օրը`մայիսի 8-ին Շուշին ազատագրելու պլանը հաստատող Սերժ Սարգսյանը չէր կարող գուշակել,որ 30 տարի անց ստիպված է լինելու իր սեփական ժողովրդի մի զգալի մասին բացատրելու ինչ է Արցախը և ինչու չի կարելի այն ծախել:30 տարի անց Արցախի հերոս Սերժ Սարգսյանը չէր կարող պատկերացնել,որ հետապնդվելու է նրա համար,որ չի ծախել Արցախը,որ չի հանձնել հողերը և մինչև վերջ պայքարել է անկախ Արցախ ունենալու համար:
1992թ այս հերոսական օրը Սերժ Սարգսյանը մեր պատմության ընթացքը փոխողներից մեկն էր երբ ազատագրվեց Շուշին իսկ այսօր 2022թ նա կրկին մեր պատմության ընթացքը փոխողներից է և փորձում է կրկին փրկել Արցախը:
Լեգենդար մարդիկ պատմության մեջ շատ չեն լինում,սակայն վստահ կարող եմ ասել Սերժ Սարգսյանը իրոք լեգենդար պետական և ռազմական գործիչ է,ով պատմության մեջ մնալու է,ոչ միայն 2008-2018թթ ՀՀ նախագահ լինելու փաստով այլ Արցախը ազատագրելու և շենացնելու,հողերը պահելու և վստահ եմ հայ ժողովրդին թավշյա չարիքից ազատագրելու պատմական առաքելությունով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

twenty − ten =