Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարիների ընթացքում՝ 2008-ից 2018թթ.-ին, Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 16 պետությունների հետ.Հենրիխ Դանիելյան

Սկզբունքային ու վստահելի գործունեություն միջազգային բեմահարթակում, դիվանագիտական հաջողություններ ու անվտանգ սահմաններ։Այս մասին գրառում  է  արել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար  Հենրիխ Դանիելյանը:

Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարիների ընթացքում՝ 2008-ից 2018թթ.-ին, Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 16 պետությունների հետ: Հիմնել է 15 դեսպանություն և 4 գլխավոր հյուպատոսություն, երկու ներկայացուցչություններ միջազգային կազմակերպություններում, Հայաստանում բացվել են 9 դեսպանություններ և 6 միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններ։ Ստորագրվել է մոտ 900 միջազգային պայմանագիր: Նախագահի մակարդակով կատարվել է շուրջ 200 օտարերկրյա այց, Հայաստան են այցելել 50 պետությունների ղեկավարներ:
Մեկը մյուսին հաջորդած դիվանագիտական հաջողությունների մասին կարող ենք երկար խոսել , իսկ ի՞ նչ ունեցանք 2018 թվականից հետո առ այսօր։ Դիվանագիտական ձախողումներ մեկը մյուսի հետևից՝ «սրտատրոփ» սպասում էին դաշնակից երկրի ղեկավարին ու հետո վիրավորում նրան՝ չդիմավորելով , հարբած վիճակում հանդիպումներ էին ունենում ու փորձում այդպես իրենց զրոյական կետից սկսել բանակցությունները։ Նշաձողը իջեցվեց, զրոյական կետից ցածր մակարդակի հասցվեց բանակցային գործընթացները, նոր պատերազմ,նոր տարածքներ եզրույթով ստորագրվեց կապիտուլյացիոն փաստաթուղթ, հազարավոր անմեղ զոհեր ունեցանք, ծախեցին հայրենիքը թշնամուն, անլուրջ ու դավաճանական մոտեցում ցուցաբերեցին պետական կառավարմանը։
Ժամանակին փակ դռների ետևում Ալիևին ստիպում էին ճանաչել Ղարաբաղի անկախությունը, իսկ այսօր դավաճանական խունտան բանակցային գործընթացներում Արցախ կամ Լեռնային Ղարաբաղ եզրույթը անգամ չի օգտագործում, հասցրել են մի կետի,երբ քննարվում է պարզապես «Ղարաբաղի շրջանի էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության» հարցը՝ Ադրբեջանի կազմում։
Հ.Գ. Արցախը Ադրբեջանի կազմում երբե’ ք չի լինելու

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով