Սասնա ծռերի նկատմամբ դատավճիռը մտել է ուժի մեջ եւ տղաներին վերադարձնում են բանտ

 

Րոպեներ առաջ ինձ տեղեկացրին, որ տեղի ոստիկանությունը՝ բաժնի պետի գլխավորությամբ, առանց հիմք եւ պատճառ նշելու, Սասնա Ծռեր խմբավորման անդամ Սեդրակ Նազարյանին տանից արգելանքի է վերցրել եւ տեղափոխում է Երեւան: Այս մասին  ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա, նաեւ հավելել է. «Կապվեցի, բայց ոստիկանները հրաժարվեցին ինձ հետ խոսել:

Հենց նոր տեղեկացա, որ ոստիկանները այցելել են նաեւ Վարուժան Պարսամի Ավետիսյանի բնակարան:

Իսկ սա նշանակում է, որ Սասնա ծռերի նկատմամբ դատավճիռը մտել է ուժի մեջ եւ տղաներին վերադարձնում են բանտ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկնակբանություններում նշել են, որ տարել են նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանին»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով