Սա անձերի խնդիր չէ, սա Երկիրը օրհասական վիճակից համատեղ ուժերով հանելու մարտահրավեր է. Դանիելյան

 

Ազգային շարժումը չընկրկեց, անցնելով բոլոր փորձությունների միջով, այն «չմարեց», ինչպես սիրում են անտեղի կրկնել քարոզիչները, ճիշտ հակառակը՝ միանշանակ հզորացավ, շրջադարձը բացառվում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«- ոչ ոստիկանական զանգվածային, բացահայտ հանցավոր բռնությունները (չխնայեցին նաև սահմանադրական անձեռնմխելիությամբ օժտված պատգամավորներին, անչափահաս երեխաներին, կանանց ու ծերերին),

– ոչ միջազգային իրավապաշտպան կառույցների ու կազմակերպությունների խրախուսանք քողարկող քար լռությունը,

– ոչ առաջին նախագահի՝ սեփական վարկանիշը հերթական անգամ հարվածի տակ դնելու գնով նետած փրկօղակը,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– ոչ կեղծ, ագրեսիվ ու մանիպուլյացիոն վարչական քարոզչամեքենան,

– վերջապես ոչ աննախադեպ անբարենպաստ եղանակային պայմանները ուղղակի ի զորու չեղան կոտրելու իր էությամբ համազգային շարժումը։

Հ.Գ. Նրանք, ովքեր հետևություն անելուց էին խոսում, այդ թվում՝ Հայ Եկեղեցու հասցեին, ճիշտ ժամանակն է, մի փոքր էլ՝ ուշացած, որ այլ, արդեն իրատեսական հետևություններ անեն։ Սա անձերի խնդիր չէ, սա Երկիրը օրհասական վիճակից համատեղ ուժերով հանելու մարտահրավեր է, մի տարվեք ինքնախաբեությամբ և մի թույլ տվեք, որ Հայաստանը դառնա օտար շահերի բախման փորձադաշտ ….»,- գրել է Դանիելյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով