Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն հանդիպել. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հերքում է

 

ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, երեկ չեն հանդիպել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հրապարակ» թերթն այսօրվա համարում գրել էր, որ երեկ ուշ երեկոյան ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները հանդիպել են, երկար զրուցել ապագա վարչապետի թեկնածուի ու պայքարի հետագա ընթացքի շուրջ և ընդհանուր հայտարարի եկել:

«Ապատեղեկատվություն է: Չի եղել նման հանդիպում: Եթե նույնիսկ նախօրեին այդպիսի հանդիպում տեղի ունենար, ապա այն հասկանալիորեն չէր կարող վճռել  «Դիմադրություն» շարժման հետագա ճակատագիրը», – ասված է պատասխանում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով