ՌԴ Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը չեղարկել է իր այցը Հայաստան. Թովմասյան

 

Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը չեղարկել է իր այս օրերին պլանավորած այցը Հայաստան: Այս մասին տեղեկացնում է  ՀՀԿ  անդամ Արթուր Թովմասյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Երկար տարիներ աշխատելով Ազգային ժողովում և ունենալով լավ կապեր տեղեկացա, որ Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը չեղարկել է իր այս օրերին պլանավորած այցը Հայաստան: Ըստ լուրերի, ՀՀ ԱԺ-ը նախագահը զանգահարել և փորձել է վերջինիս համոզել, որ մտափոխվի, և որ Հայաստանում լարվածություն չկա, բայց նրա ջանքերը անարդյունք են մնացել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է  Արթուր Թովմասյանը։

«Հ.Գ. Երբ երկրիդ ղեկավարը անվստահելի է ու տգետ»,- հավելել է նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով