ՔՊ-ական պատգամավորի սանիկի արկածները Կապանում. «Հրապարակ»

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Զանգեզուր» կենսոլորտային հիմնարկի փոխտնօրեն, ՔՊ-ական Մարգար Մարգարյանը ծառայողական ավտոմեքենայով Կապանի զբոսայգում որոշել է շումախերություն անել։ Ականատեսները մեզ պատմեցին, որ պաշտոնյան ծառայողական ավտոմեքենայով՝ սեւ «Նիսան»-ով, զբոսայգում տեղադրված Հունան Ավետիսյանի արձանին հարակից աստիճաններով իջել է՝ քարուքանդ անելով աստիճաններն ու հարակից պատնեշը։ ՔՊ-ականներն ամեն ինչ արել են, որ միջադեպը կոծկվի, հատկապես՝ ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը, ում սանիկն է Մարգար Մարգարյանը:

Ավելին, պատգամավորն ամեն ինչ անում է, որ վերջինիս կենսոլորտային հիմնարկի տնօրեն նշանակի, եւ բարեխոսել է Կապանի համայնքապետ Փարսյանի մոտ, որ Մարգարյանն անձամբ կփոխհատուցի վնասը: Մեզ ասացին նաեւ, որ Մարգար Մարգարյանի համբավն անգամ հասել է նախարար Սիմիդյանին, ով բավարարվել է նախատելով, ու պաշտոնյան շարունակում է իր աշխատանքը. Սիմիդյանի մոտ էլ բարեխոսել է Արայիկ Հարությունյանը, ով Դավիթ Դանիելյանի մտերիմն է: Երեկ Մարգար Մարգարյանը փորձեց հերքել միջադեպը։ «Հո տրակտոր չե՞մ վարում, որ աստիճանների վրայով քշեմ»,- ասաց նա։

Կապ հաստատեցինք «Զանգեզուր» կենսոլորտային հիմնարկի տնօրեն Արման Մկրտչյանի հետ, ով, լսելով հարցը, սկզբում հրաժարվեց պատասխանել։ Երբ ասացինք, թե ինչպես է իր ղեկավարած հիմնարկում հանդուրժում նման պաշտոնյայի, խոստովանեց։ «Դեռ պիտի ճշտենք` ինչպես է եղել, տարբեր ասեկոսեներ են պատմում»,- ասաց նա ու հրաժարվեց այլ հարցերի պատասխանել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով