Քաղաքացիները որևէ շենք զավթելու կարիք չունեն, իշխանությունն այլևս ԱԺ շենքում չէ.ընդդիմադիր պատգամավորն արձագանքել է ԱԱԾ հաղորդագրությանը

 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը՝ հայտնելով, որ ընդդիմությունը ԱԺ շենքը «զավթելու» մտադրություն չունի.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ի պատասխան ԱԱԾ հայտարարության
Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիները որևէ շենք զավթելու կարիք չունեն մի պարզ պատճառով` իշխանությունն այլևս այդ շենքերում չէ, այն Հայաստանի փողոցներում , հայ մարդկանց ձեռքին է:

Մեզ մնում է միայն համբերատարությամբ, վճռականությամբ և առանց սադրանքների տրվելու դե յուրե ևս արձանագրել դե ֆկտո արձանագրված այս իրողությունը»,-ֆեյսբուքյան իր էջում է Վարդանյանը:

Նշենք, որ ավելի վաղ ԱԱԾ-ն ընդդիմության հանրահավաքին ընդառաջ հայտարարություն էր տարածել՝ «Հավաստի տվյալներ կան, որ հավաքի մասնակիցները մտադրված են զավթել ԱԺ շենքը և հարկադրել կատարելու որևէ գործողություն»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով