Փրկարարները շանը դուրս են բերել առվից

 

Մայիսի 18-ին, ժամը 10:15-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի «Հասմիկ» մանկապարտեզի մոտակայքում շունն ընկել է առուն․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ շունն ընկել է Պռոշյան փողոցով անցնող առուն:

Փրկարարները շանը դուրս են բերել առվից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով