Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան

 

Մայիսի 29-ին, ժամը 12։12-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի «Աղբյուրակ» ջրամբարի մոտակայքում «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ջրամբարը, առկա է կողաշրջվելու վտանգ․ ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն ուղղել են «Ford Fusion» (վարորդ` Գ․ Մ․) մակնիշի ավտոմեքենան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով