Monthly Archives: Մայիսի 2022

Վախը Նիկոլի ու իր իշխանության մշտական ուղեկիցն է, նա վախենում է ու չի վստահում սեփական թիմին․ Ագնեսա Խամոյան

  «Հայաստան» խմբակցության Ագնեսա Խամոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վախը Նիկոլի ու իր իշխանության մշտական ուղեկիցն է, Նիկոլը վախենում է տանը, կառավարությունում, փողոցում, հայրական օջախում, հանրային միջոցառմանը, հիմա էլ նույնը տարածում է սեփական թիմի, պատգամավորների ու նախարարների վրա։ Այսօր Աղվան Վարդանյանի հետ շատ հանգիստ, առանց ավելորդ աժիոտաժի, մամուլի ու ավելորդ ուշադրության ցանկացանք մտնել կառավարության… Կարդալ ավելին »

Արտակարգ դեպք՝ Երևանում. ավտոտեխսպասարկման կետում պայթյուն է տեղի ունեցել, ինչի արդյունքում խափանված վերելակից փրկարարները դուրս են բերել քաղաքացու

Այսօր՝ մայիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին  տեղեկացնում է  shamshyan.com-ը: Ժամը 12։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Ա. Հովաննիսյան փողոցի 20 շենքի հետնամասում գործող ավտոտեխսպասարկման կետում պայթյուն է տեղի ունեցել։   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,… Կարդալ ավելին »

ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները.Նիկոլ Փաշինյան

  ՀՀ բոլոր քաղաքացիները 2024 թվականից պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները: Այս մասին խորհրդարանում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը. «Ուզում եմ ընդգծել նաև մեր քաղաքական վճռականությունը, որ պետք է ներդնենք համընդհանուր հայտարարագրման համակարգ: Այսինքն՝ ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, որը ուժի մեջ կմտնի 2024 թվականից՝ 2023 թվականի եկամուտների համար»,-ասաց Փաշինյանը:

Երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում 14:15 / 31.05.2022 Հանրապետության տարածքում` Մայիսի 31-ի և հունիսի 1-5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավային` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 2-5-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մայիսի… Կարդալ ավելին »

«Նիկոլահայացքագետները» շատ լուրջ մեկնաբանում են, թե ինչպես իրենց կուռքի հայացքի պատճառով հայ բռնցքամարտիկի հակառակորդը վախեցավ և պատրվեց.Գագիկ  Համբարյան

  «Հայացք՝ որից սարսափում է ամբողջ աշխարհը»:Ֆեյսբուքի  իր  էջում  գրում է  քաղաքագետ  Գագիկ  Համբարյանը:       ««Կապիտուլյնատ և հողատու Նիկոլին երկրպագող մի կռապաշտ զանգված կա, որը հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի վարչապետի պաշտոնին զմռսվածի հայացքին և ժեստերին…Ասեմ, որ Նիկոլ Անհողն էլ դրանից օգտվելով բավարարում է այդ պրիմիտիվ զանգվածին՝ տարբեր հանդիպումների և միջոցառումների ժամանակ ծամածռվելով… Կարդալ ավելին »

Մայր բուհի գլխավոր մուտքի մոտ .Իշխան Սաղաթելյան

«Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխոխսնակ  Իշխան Սաղաթելյանը  գրում  է. «Մայր բուհի գլխավոր մուտքի մոտ ենք։ Ոստիկաններին զգուշացրեցի, որ այս պատնեշը հաղթահարելը մեկ րոպեի հարց է ժողովրդի համար։ Բայց մենք այլ նպատակով ենք այստեղ։ Մեզ համար շատ կարևոր է հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունի ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը Արցախի ու հայ-թուրքական հարաբերությունների հարցում։     Մեր պատգամավորներն… Կարդալ ավելին »

Կյանքից հեռացել է ոստիկանության պաշտոնաթող գնդապետ, ոստիկանության պետի խորհրդական Աղասի Կիրակոսյանը

66 տարեկանում կյանքից հեռացավ ոստիկանության պաշտոնաթող գնդապետ, ոստիկանության պետի խորհրդական Աղասի Կիրակոսյանը: Մարդ, ում կյանքի 44 տարիներն անցել են համակարգում, եղել են ծառայություն՝ իրավակարգի ամրապնդման, հանցավորության և իրավախախտումների կանխարգելման, հասարակական կարգուկանոնի պահպանման գործին: Նրա ներդրումը հատկապես մեծ էր արտաքին ծառայության ոլորտում. բարեխիղճ, սրտացավ, պատրաստակամ բնավորության, մարդկանց հետ շփվելու հմտության շնորհիվ կարողացել է նպաստել ոստիկանություն-հասարակություն կապի… Կարդալ ավելին »

ԱՄՆ Նյու Յորք քաղաքի ոստիկանական դեպարտամենտի ծառայողի գլխարկն ինչ գործ ունի ՀՀ ոստիկանության պետական ծառայողի գլխին՝ աշխատանքի ժամանակ.Արթուր Եղիազարյան

Արթուր Եղիազարյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրում  է Ինձ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ԱՄՆ Նյու Յորք քաղաքի ոստիկանական դեպարտամենտի ծառայողի գլխարկն ինչ գործ ունի ՀՀ ոստիկանության պետական ծառայողի գլխին՝ աշխատանքի ժամանակ: Թե՞ ՀՀ ոստիկանության աշխատակից չէ։ Ամեն դեպքում ինձ անծանոթ է ՀՀ ոստիկանի համար սահմանված նման հանդերձանք՝ այլ երկրի այլ քաղաքի ոստիկանական դեպարտամենտի տարբերանշանով։

«Դիմադրություն» շարժման մասնակիցներն ԱԳՆ շենքի մոտ են

    Մենք այստեղ ենք մի նպատակով․ որպեսզի մեր պատգամավորները հանդիպեն նախարարների հետ, հասկանան իրենց դիրքորոշումը մեր հրապարակած սկզբունքների վերաբերյալ։ Այդ մասին ԱԳՆ շենքի դիմաց քիչ առաջ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «Հիմա նաև անձնական պատասխանատվության ժամանակն է և այս օրերի ընթացքում յուրաքանչյուրի բերանից պետք է լսենք, թե ով ինչ է մտածում։ ԱԳՆ… Կարդալ ավելին »

Քաղաքական ընդդիմության «Դիմադրություն» շարժման կազմակերպիչների կողմից Կառավարական 3-րդ մասնաշենքի դիմաց անցկացված հավաքի ընթացքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. կան ձերբակալվածներ

  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3 վարչական շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու դեպքի առթիվ: 2022թ. մայիսի 30-ին ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման կազմակերպիչները Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում կազմակերպել են հերթական հավաքը, որի ընթացքում նրանց որոշմամբ և ուղղորդմամբ մասնակիցները շարժվել… Կարդալ ավելին »