Ուսադիր կրող ավելի խայտառակ երևույթ չեմ հանդիպել, ով թքած ունի համազգեստի, ուսադիրի ու իր ծառայության վրա.Տիգրան Աբրահամյան

 

«Պատիվ ունեմ»  խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան  Աբրահամյանը   ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.

Տեսնես ինչպե՞ս են իրենց զգում այն մարդիկ, ովքեր ծառայում են սույն անձի՝ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանի ենթակայությամբ։
Ուսադիր կրող ավելի խայտառակ երևույթ չեմ հանդիպել, ով թքած ունի համազգեստի, ուսադիրի ու իր ծառայության վրա։
ԱԱԾ տնօրենին հորդորելու կարիք չեմ տեսնում, որովհետև սա ուղիղ ենթարկվում է Փաշինյանին, իսկ նրա շրջապատում նման դեմքերը խրախուսելի պաշտոնյաներ են։
Հիմա սրա նմաններով ով է՞ զբաղվելու, թե՞ դիտավորյալ եք անում, որ մարդիկ ափերից դուրս գան ու գլուխները ջարդեն, էտ ժամանակ էլ ասեք, թե գիտեք, ընդդիմությունը իրավապահների նկատմամբ բռնություն է կիրառում։
Իրավապահ համակարգի ղեկավարություն, փաստորեն էս բռնությունների մասին էիք հա՞ իրար հերթ չտալով զգուշացնում։ Պետական մեքենան իր ողջ լկտիությամբ ուզում է հանրությանը ներկայանալ և մտածում է, որ երևի անպատիժ կմնա։
Մեդիահաբի լրագրողի, օպերատորի նկատմամբ այս լկտի պահվածքը անպատասխան չպետք է մնա։
Իրավապահ համակարգ, եթե սրան էլ չեք արձագանքելու, ասեք վերջնական իմանանք, բայց հետո չասեք, թե ինչի եք մեզ գործիք, մահակ կամ իշխանական չագուչ անվանում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով