Ոստիկանության ծառայողները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

Մայիսի 13-ին ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի, Երևան քաղաքի ու Արարատի մարզային վարչությունների, ինչպես և Արտաշատի բաժնի ծառայողները համատեղ միջոցառմամբ ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել:
Նախ՝ Ուրցաձորից Արտաշատի բաժին բերման ենթարկվեցին երկու տղամարդ՝ մեքենայով հանդերձ: Ըստ տվյալների՝ նրանցից մեկը պետք է թմրամիջոց գներ։ Իրացնողը թմրամիջոցը պետք է թողներ Երևան-Երասխ ճանապարհին: Նշված վայրում հայտնաբերվեց մոտ 22 գրամ մարիխուանայի նմանվող զանգված:
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում նրանց «Կիան» խուզարկվեց։ Հայտնաբերվեցին մեթամֆետամինի նմանվող զանգվածներով փաթեթներ, որոնք, ըստ տեղեկությունների, ձեռք էին բերել Մեղրիի մի բնակչուհուց: Մայիսի 14-ին նա ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց: 41-ամյա կնոջ պայուսակում մեթամֆետամինի նմանվող զանգված կար: Ըստ նրա՝ «կրիստալ» տեսակի թմրամիջոցը ձեռք էր բերել օտարերկրացուց։
Նշանակվել են փորձաքննություններ:
41-ամյա կինը ձերբակալվել է:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով