Ոստիկանապետը, քննչականի պետը, հակակոռուպցիոնի պետը կարող են աշխատանքից դուրս գալ. Գեղամ Մանուկյան

 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հայաստանի ոստիկանապետ Վահե Ղազարյանը, Քննչականի պետը, Հակակոռուպցիոնի պետը կարող են աշխատանքից դուրս գալ, և իրենց փոխարեն այս պաշտոնները զբաղեցնի իկ/ic վերջածանցով իշխանական մի կայք, որն իրավապահների փոխարեն որոշումներ է կայացնում. երեկ ուշ գիշեր իշխանական այդ կայքիկը լուր դրեց, որը հանձնարարություն համարվեց. այսօրվա ավտոերթի մասնակիցներին պետք է բիրտ ուժով բերման ենթարկել:

Առավոտյան արդեն կարմիրբերետավորներն ու ոստիկանները, Վահե Ղազարյանի գլխավորությամբ, ականջները կախած, կատարեցին այդ աննշան կայքի և դրա խմբագրի հանձնարարությունները: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի բարձր աշխատավարձով, գեներալական ուսադիրներով պաշտոնյաներ պահել, եթե մի փոքրիկ կայք կարող է որոշում կայացնել, իսկ ոստիկանական ամբողջ համակարգն էլ կատարի դրա հրահանգները՝ անսալով օրենքը, արժեզրկելով ողջ ոստիկանական համակարգը, մոռանալով, որ նրանք պետք է ծառայեն օրենքին և օրինականությանը՝ հանրային անվտանգությունը և շահն ապահովելու համար:

Իսկ այսօր նրանք դարձան իշխանական կայքիկի կամակատարը, հնազանդ ծառայողը լոկ»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով