Օրվա իշխանությունները ֆետիշացնում են կալանքը` դասական բռնապետությանը բնորոշ վարքագիծ է Ավետիք Չալաբյանի դեմ.Վարդևանյան

 

Օրվա իշխանությունները ֆետիշացնում են կալանքը` դասական բռնապետությանը բնորոշ վարքագիծ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ավետիք Չալաբյանի դեմ քրեական գործ եք հարուցում` հարուցեք, քննություն արեք, փորձեք հաղթահարել անմեղության կանխավարկածը, բայց ողջամտորեն ինչը պետք է ստիպեր իրավապահներին ամեն կերպ կալանավորել նախկինում երբեք չարատավորված, հայրենասեր մարդուն: Հենց նման դեպքերի համար օրվա իշխանությունները ստեղծեցին «կալանքի դատարաններ»: Հետաքրքիր հանգամանք նշեմ, կալանքը տրվել է առանց դրա որևէ անհրաժեշտ փաստական տվյալների: Որպեսզի հստակ արձանագրվի ցանկացածի մոտ, որ Հայաստանում արդարադատության մակարդակը աբսուրդի է հասել, դատարանների անկախությունը ոչնչացվել է` գրեթե նույն օրը Չալաբյանին կալանավորելիս, մերժվում է հղի կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանին կալանավորելու միջնորդությունը: Այս ամենն իսկապես պրիմիտիվ մակարդակի քաղաքական հետապնդման ակնհայտ փաստեր են»,- գրել է Վարդևանյանը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով