«Որքա՞ն գյուղ կամ դիրք կարելի էր կառուցել այն գումարներով, որոնք վատնվում են Նիկոլ Անհողի անվտանգության վրա».քաղաքագետ

Քաղաքագետ  Գագիկ  Համբարյանը  գրում է.

««Քայլիստ երեսփոխան Դավիթ անունով սույն կերպարը շարունակում է իր առաջնորդ՝ գյորմամիշ Նիկոլի սիրելի գործը՝ ուրիշների գրպանների պարունակությունը հաշվելը…
Սույն երեսփոխանը հարցադրում է անում՝ «Եթե համադրենք ընդդիմության՝ այս օրերին ծախսած մարդկային ու ֆինանսական ներուժը, որևէ մի գյուղում կարելի էր կառուցել ինովացիոն կենտրոն, դպրոց ու արտադրամաս”…
Ուրիշի գրպանների եղածը հաշվելու փոխարեն Դավիթը հաշվե՞լ է, թե քանի միլիարդ դոլարի վնաս է ստացել Հայաստանն ու Արցախը իրենց ապիկար և հակահայ թիմի այս 4 տարիների կառավարման արդյունքում…
Դավի՛թ, որքա՛ն բնակավայր, զենք, դպրոց, արտադրամաս ու հարստություն է նվիրել կապիտուլյանտ Նիկոլը թուրքերին,… Ու այսքանից հետո սույն պնդերես քայլիստը դեռ իրեն թույլ է տալիս ինչ-որ հարցադրումնե՞ր անել… Սա մտածում է ոչ ոք չգիտի կամ մոռացել են, թե հողատու Նիկոլի կողմից Ադրբեջանին նվիրված տարածքներում ինչե՜ր են թողել հայերը…
Դավի՛թ, իսկ հաշվե՞լ ես, թե, օրինակ՝ հողատու ժողվարչապետիդ ու դրա ընտանիքի անդամների անվտանգության համար այս 4 տարիներին ծախսված գումարներով ոչ թե ինովացիոն կենտրոն, դպրոց ու արտադրամաս, այլ գյուղեր և դիրքեր կարելի էր կառուցել Հայաստանում և մեր սահմաններին…
Զավեշտ է, երբ չտես-գյորմամիշները գալիս են իշխանության ու մոռանալով իրենց անցյալն ուրիշների գրպանների պարունակությունն են հաշվում ու չեն տեսնում, թե իրենց ցոփ ու շվայտ կյանքի վրա որքան գումար է պետբյուջեից ծախսվում…»,-գրել է քաղաքագետը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

seven + 7 =