Ողբերգական դեպք Արարատի մարզում. Արտաշատի տներից մեկի ննջասենյակում երկհարկանի մահճակալից կախված հայտնաբերվել է 13-ամյա տղայի դի

 

Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Դուրյան փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են երեխայի դի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարեն Մայիլյանը:

Ոստիկանները նշված շենքի բնակարաններից մեկի ննջասենյակում հայտնաբերել են 13-ամյա տղայի դի: Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան հայտնաբերվել է ննջասենյակում տեղադրված երկհարկանի մահճակալից կախված վիճակում: Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության Արարատի մարզային վարչության փորձաքրեագետները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են երեխայի ինքնությունը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար՝ պարզվում է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով