Նյարդերի պայքարում նիկոլները պարտվեցին․ շուտով կարձանագրվի նաև սրանց վերջնական պարտությունը․ Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Արթուր Ղազինյանը գրում է․

«Արդեն մի քանի օր է, ինչ թրքահպատակ օկուպացիոն ռեժիմի դեմ պայքարը մտել է նյարդերի պայքարի փուլ, որտեղ շատ կարևոր է, թե ում նյարդերն առաջինը տեղի կտան:

Ընդդիմության երեկվա հուժկու երթը անհանգիստ և բուռն գիշեր է ապահովել հայրենիքի դավաճանի համար: Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ «նիկոլ մարդասպան», կամ «նիկոլ դավաճան» գոռացող տասնյակ հազարավոր Հայ մարդկանց ձանը հասել է Մոսկվա, ապա կարելի է վստահաբար պնդել, որ կառավարական ամառանոցում անցած գիշեր աննախադեպ «ուրախ է» եղել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դավաճանի Մոսկվա այցին զուգահեռ այսօր առավոտյան նկատվեց ոստիկանության «կարմիր գլխարկների» անբնական վարքագիծ. գազազած հարձակվում էին հայկական եռագույնով մեքենաների վրա ու ապօրինի կերպով բերման ենթարկում որևէ օրենք չխախտած վարորդներին:

Փաստորեն կարելի է արձանագրել, որ նյարդերի պայքարում նիկոլները պարտվեցին:

Իսկ շատ շուտով կարձանագրվի նաև սրանց վերջնական պարտությունը . . .»

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով